* Promouvoir la culture arménienne à travers plusieurs dimensions : notamment la langue, la cuisine, les traditions, les arts, les savoirs, les jeux … * Նպաստել հայ մշակույթի զարգացմանն ու տարածմանը. լեզվի, խոհանոցի, ավանդույթների, արվեստի, գիտելիքների, խաղերի բնագավառներում ... Présidente (նախագահ) : GRIGORYAN Anush (Գրիգորյան Անուշ) E-mail : hayerdepoitou@hotmail.fr Tél. : 06-51-15-53-12
dimanche 22 janvier 2017
Մի նկարի պատմություն... / Վարդան Ղազարյան, 11 տարեկան
Այս նկարում տեսնում ենք երկու արտահայտիչ կողմեր` հայ զինվորը` զենքը ձեռքին, կատարյալ առողջ վիճակում, իսկ մյուս կողմում թուրքական երկու զինվոր, որոնցից մեկն ընկած է գետնին, իսկ մյուսը արնահեղ է լինում:
Բաց դասի ընթացքում բազմիցս նշել եմ, որ հայ զինվորները լինելով սակավաթիվ, կարողացել են հաղթել թշնամուն և դա այնքանով է տպավորվել երեխաների մոտ, որ բոլոր նկարներում առկա է միայնակ հայ զինվոր ու մեկից ավելի թշնամի:
Երեխան` նկարի ձախ «հայկական» կողմը վառ արտահայտելու նպատակով, նկարել է Սիսն ու Մասիսը և անբաժանելի հայկական խաչը:
Հայ կողմի հաղթանակը արտահայտելու համար, նկարի ձախ կողմում տեսնում ենք հայկական դրոշն ու «100» թիվը, իսկ աջ կողմում`միայն « 0» ` ի օգուտ թուրքերի :))))
Հետաքրքիր է այն, որ երեխան հայոց խաչը սկզբում նկարել էր կենտրոնային փոքր ինչ աջ մասում, այնուհետև, երբ դիմեցի բացատրել, ինքն իրեն ջնջեց ու տեղափոխեց «հայկական ձախ կողմ»)))
Բաց դասի ընթացքում երեխաների հետ քննարկեցինք մի քանի տողեր նվիրված զինվորներին:
Վարդանն ընտրեց «Աստված քեզ պահապան, հայ զինվոր» նախադասությունը:
Երբ հարցրեցի ընտրության պատճառը, պատասխանեց.
-Ուզում եմ գրածի մեջ «Աստված պապիկ»ն էլ լինի:)
Inscription à :
Publier les commentaires (Atom)
Aucun commentaire:
Enregistrer un commentaire