vendredi 24 avril 2020

Commémoration du Génocide des Arméniens à Lusignan



Ապրիլի 24... 105 տարի անց... Ֆրանսիա... Կանգնած եմ Հայոց Եղեռնի զոհերի անմար հիշատակին նվիրված հայկական խաչքարի մոտ։ Այս տարի ամեն ինչ այլ է՝ չկա ոչ ոք... Չկան ծաղիկներ... Չկան մոմեր... Երկար ու բարակ ելույթներ... Տագնա՞պ... Ո՜չ, բոլորովի՜ն... Կա լռություն ու իր մեջ թաքցրած խորը ցավ... Հոգեպես զգում եմ հիշատակի տուրք մատուցել ցանկացող յուրաքանչյուրի ներկայությունը։ Անբացատրելի ապրումներ՝ մենակություն, բայց միմիայն ֆիզիկական։ Ինչու՞ որոշեցի գալ այս խաչքարի մոտ։ Չէ՞ որ կարևոր չէ, թե որտեղ և ինչպես կմատուցենք մեր հարգանքի տուրքը։ Պարզապես ցանկացա լսել ապրիլի 24-յան այսքան տարօրինակ լռությունը, լինել Ֆրանսիայում ինձ ամենամոտ հայկական վայրի՝ խաչքարի կողքին։ Ու ասե՜լ այստեղից. - Լռությունն էլ իր ձայնն ունի, լռության մեջ էլ է լսվում մեր հոգու՝ ցավի ձայնը... Հիշե՜նք այս աղետն ամենուր, պահանջե՜նք արդարություն ու հուսանք, հուսանք ու հուսանք, որ մի գեղեցիկ օր մեղավորը կխոստովանի իր մեղքն ու մեր հայազգի զոհերի հոգիները կգտնեն իրենց հանգստությունը... Աստված Պահապան Բոլորիս🙏

samedi 18 avril 2020

Պարի՜ր Տանը / Danse chez toi

Մարտահրավեր մեր պարուսույց Ընկեր Աննա Նազարյանի սաներին🥰 Ինչպես Ֆրանսիայի բոլոր քաղաքներում, մեր Պուատիե և Նիող քաղաքներում նույնպես արդեն մոտ մեկ ամիս է ապրում ենք փակված՝ առանց պարուսուցման դասերի։ Վստահ եմ, որ չե՜ք մոռացել ընկեր Աննայի սովորեցրած Հայոց Պարերը🥰 Ուստի խնդրում եմ նկարահանել փոքրիկ հոլովակ, պարե՜լ որևէ հատված արդեն իսկ սովորած պարերից և ուղարկել ինձ whats'app ծրագրով, այս ամենն ամբողջական ֆիլմ դարձնելու համար։ Նպատակը՝ ցույց տալ, որ Հայոց Պարը շարունակում է իր կենդանի շունչը ՝ նույնիսկ տանը փակված ^_^ Ուրախացնե՜նք ընկեր Աննային, ցույց տանք, որ չե՜նք մոռացել պարերը և շարունակե՜նք պարել ու Հայկական Պարով լցնել մեր առօրյան ^_^ Հոլովակի սկզբում՝ ներկայանալ, նշել քաղաքն ու պարախումբը և ցանկալի է պարել տարազով կամ հայկական որևէ վերնաշապիկով ^_^ Հոլովակի ցանկալի տևողությունը՝ 1 րոպե։ Ուղարկման վերջնաժամկետը՝ ապրիլի 15 ^_^ Դե ի՜նչ, Ձե՜զ Տեսնենք🇦🇲❤

Հայոց գարունն իմ աչքերով /Le printemps arménien à mes yeux

Ահա և ամփոփեցինք մեր "Պուատուի Հայերը" միության փոքրիկների աշխատանքները՝ "Հայոց Գարունն Իմ Աչքերով" խորագրով մրցույթում🥰 Հաղթեց նրանցից յուրաքանչյուրը❤ Հատուկ շնորհակալություն մեր հայերենի ուսուցչուհի ընկեր Ալլային🥰 Եւ այսպես. Անահիտ ՝ "Ամենաեռագույն գարունը", Դիանա ՝ "Ամենածաղկած ու փայլող գարունը", Մարիա՝ "Ամենագունեղ գարունը", Սալոմե ՝ "Ամենավառ ու արևոտ գարունը", Ալեն՝ "Ամենահուզիչ գարունը", Տիմոտե՝ "Ամենախորհրդանշական գարունը", Մանե՝ "Ամենաանկեղծ աչուկներով գարունը", Էրիկ՝ "Ամենաերազկոտ Հայոց գարունը", Հեղինկա՝ "Ամենահնչյունային գարունը" , Էվա՝ "Ամենաիրական գարունը"։ 🇦🇲