vendredi 24 avril 2020

Commémoration du Génocide des Arméniens à Lusignan



Ապրիլի 24... 105 տարի անց... Ֆրանսիա... Կանգնած եմ Հայոց Եղեռնի զոհերի անմար հիշատակին նվիրված հայկական խաչքարի մոտ։ Այս տարի ամեն ինչ այլ է՝ չկա ոչ ոք... Չկան ծաղիկներ... Չկան մոմեր... Երկար ու բարակ ելույթներ... Տագնա՞պ... Ո՜չ, բոլորովի՜ն... Կա լռություն ու իր մեջ թաքցրած խորը ցավ... Հոգեպես զգում եմ հիշատակի տուրք մատուցել ցանկացող յուրաքանչյուրի ներկայությունը։ Անբացատրելի ապրումներ՝ մենակություն, բայց միմիայն ֆիզիկական։ Ինչու՞ որոշեցի գալ այս խաչքարի մոտ։ Չէ՞ որ կարևոր չէ, թե որտեղ և ինչպես կմատուցենք մեր հարգանքի տուրքը։ Պարզապես ցանկացա լսել ապրիլի 24-յան այսքան տարօրինակ լռությունը, լինել Ֆրանսիայում ինձ ամենամոտ հայկական վայրի՝ խաչքարի կողքին։ Ու ասե՜լ այստեղից. - Լռությունն էլ իր ձայնն ունի, լռության մեջ էլ է լսվում մեր հոգու՝ ցավի ձայնը... Հիշե՜նք այս աղետն ամենուր, պահանջե՜նք արդարություն ու հուսանք, հուսանք ու հուսանք, որ մի գեղեցիկ օր մեղավորը կխոստովանի իր մեղքն ու մեր հայազգի զոհերի հոգիները կգտնեն իրենց հանգստությունը... Աստված Պահապան Բոլորիս🙏

Aucun commentaire:

Enregistrer un commentaire