Ֆրանսիայի Պուատու
Շաղոնթ մարզում գողտրիկ քաղաք կա՝ Պուատիե անունով: Այստեղ տարիներ
շարունակ հայկական կազմակերպություն չի եղել՝ չնայած որ հայ բնակիչների
թիվը, 2014 թվականի տվյալներով, կազմում է 90.625 մարդ: Տասնիննամյա Անուշ
Գրիգորյանն արդեն մեկ տարի է, ինչ կարողացել է հայկական համայնք ստեղծել,
որն անվանել է «Պուատուի հայեր»:
Ֆրանսիա տեղափոխվելուց առաջ Անուշը մինչև տասնհինգ տարեկանն ապրել է
Արմավիրում: Ըստ իր խոսքի՝ հայրենիքն իր համար, մեկ բառով ձևակերպելու
դեպքում, ամեն ինչ է. հարազատ վայր, որտեղ անցկացրել է կյանքի լավագույն
տարիները: Անուշը համայնքի նախագահն է, հիմնադիրն ու կազմակերպիչը.
– Հիմնադիր դառնալուս պատճառը մեր քաղաք ոտք դնելս էր: Տեսնելով այստեղի
հայերին, ովքեր ապրում են օտարների մեջ՝ առանց որեւէ հայկական նշույլի, ես
«ստիպված» լուրջ քայլերի դիմեցի: Հայ մշակույթը, լինելով ամենահարուստը
աշխարհում, չպետք է մոռացվի՝ անկախ գտնվելու վայրից, ու հենց այդ նպատակով
հիմնեցի համայնքն ու նվիրվեցի ամբողջ հոգով: Ապրում եմ Ֆրանսիայում արդեն 4
տարի: Տվյալ պահին համայնքն ունի 223 պաշտոնապես գրանցված ու բազում ոչ
պաշտոնական անդամներ: Տոների, երեկույթների կազմակերպման ընթացքում թիվը
հասնում է 500-ի: Հայկական միասնականությունն առկա է ցանկացած խնդրի
ժամանակ: Նույնիսկ հարևան քաղաքներում ապրող հայերն են մեզ հաճախ միանում:
-Ինչպե՞ս է կազմակերպվում Պուատուի հայերի առօրյան համայնքում:
-Հայապահպանման առաջին գործոնը լեզվի տարածումն է: Դրան պիտի հաջորդեն
հայոց պատմությունը, հայ արվեստը, հայկական երգն ու պարը, հայկական
խոհանոցն ու այս բոլորը մի բառով ՝ հայ մշակույթի տարածմանը նպաստող
ցանկացած թեմա: Հենց դա էլ իմ նպատակն է, որը կամաց-կամաց իրագործվում է:
Համայնքում ներկայումս կա երկու խմբակ. հայերեն լեզվի ուսուցում՝ հայ
փոքրիկների համար, եւ ֆրանսերեն լեզվի դասավանդում՝ չափահաս հայերի համար
(18-60 տարեկան) : Երկուսն էլ դասավանդում եմ անձամբ ես: Նպատակս հայ
փոքրիկներին մեր մշակույթին ծանոթացնելն ու մեծահասակներին օգնելն է՝ օտար
լեզվին տիրապետելու դժվարությունները հաղթահարելու գործում: Հաջորդ ամսից
կսկսվի հայկական պարի դասավանդումը: Մեկ տարում հասցրել ենք մասնակցել
բոլոր քաղաքային միջոցառումներին՝ Monde en fête («Աշխարհը ցնծության մեջ»)
, Fête de quartier («Տարածաշրջանի տոն») եւ այլ տոների, որոնց
կմասնակցենք նաեւ այս տարի: Համագործակցում եմ Մշակույթի կենտրոնի եւ
քաղաքապետարանի հետ:
Համայնքը նաև հասարակական ակտիվ դիրքորոշում ունի: Անուշը հաճախ է ցույցերի
մասնակցում պուատուահայերի հետ՝ հայ փախստականների իրավունքների
պաշտպանության եւ ցեղասպանության ճանաչման հարցերով: Համագործակցում է նաև
Սփյուռքի նախարարության հետ, որն աջակցում է հայկական գրքերի տրամադրմանն
ու առաքմանը.
– Հայրենիքը կյանքի սկիզբն եմ համարում: Կարծում եմ, որ միայն մի հարցում
ենք թերանում. երկրից հաճախ փախուստի ենք դիմում: Բայց ամենուր ստեղծում
ենք մեր փոքրիկ Հայաստանն ու փորձում հայեցի ապրել:
Անուշ Գրիգորյանն ակտիվ է նաև սոցցանցերում: Աղջկա՝ «Մենք քիչ ենք, սակայն
մեզ հայ են ասում…» ֆեյսբուքյան էջի լայք-հավանումներն անցնում են
քսաներկու հազարը: Էջի օգնությամբ Անուշը կապ է պահպանում Հայաստանում
բնակվող իր ընկերների հետ, արագ արձագանքում է տվյալ ժամանակահատվածում
ակտիվ քննարկվող թեմաներին, հետաքրքիր գրառումներ է անում, կիսվում
երաժշտությամբ, լուսանկարներով: Միայն կարևոր պայման կա. ցանկացած
հրապարակում պիտի իր մեջ հայրենիքից մի փոքրիկ կտոր պարունակի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/05/13/459966/
© 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Հայրենիքը կյանքի սկիզբն
եմ համարում: Կարծում եմ, որ միայն մի հարցում ենք թերանում. երկրից հաճախ
փախուստի ենք դիմում: Բայց ամենուր ստեղծում ենք մեր փոքրիկ Հայաստանն ու
փորձում հայեցի ապրել:

Aucun commentaire:
Enregistrer un commentaire