samedi 31 octobre 2020

Ապրել Խաղաղ / Vivre dans la Paix

Երկու շաբաթ անընդմեջ, մեր հայ մանուկները Տիկին Ժաննայի գլխավորությամբ պատրաստվում էին փոքրիկ միջոցառման։ Հասցրեցինք սովորել "Ապրել Խաղաղ" երգը, Հայր Մեր աղոթքն ու Ֆրանսիայում հայտարարվեց կրկին մեկուսացման ռեժիմ... Նախնական տվյալներով, մինչ դեկտեմբերի մեկն իրավունք չունենք համայնքը վերաբացելու... Մե՜ծ ափսոսանք եմ զգում, որ դեռևս չենք կարողանա գործն ավարտին հասցնել, բայց հուսալքվելու կարիք չկա։ Վերաբացումից հետո կշարունակենք էլ ավելի մեծ ուժերով 💪🙏🥰
 Քաղաք Պուատիե, Ֆրանսիա 🇲🇫🇦🇲
 

Vente de gâteaux arméniens au profit de l'Arménie et de l'Artsakh / Բարեգործական ակցիա ՝ թխվածքների վաճառք








Մեր բարեգործական ակցիայի (թխվածքների վաճառք) շրջանակներում հավաքված ընդհանուր հասույթը կազմում է 1600€, որն ամբողջապես կփոխանցենք Համահայկական հիմնադրամին🙏Քաղաք Պուատիե, Ֆրանսիա🇲🇫🇦🇲

Grâce à notre vente de gâteaux arméniens nous avons pu collecter 1600€ au profit de l'Artsakh et de l'Arménie 🇲🇫🇦🇲

Vive la solidarité sur Poitiers👍

Եռագույն դրոշների վաճառք, հասույթը Համահայկական Հիմնադրամին փոխանցելու նպատակով







 Եթե մեր Պուատիե քաղաքում հայոց եռագույնի կտորների սպառման արդյունքին գումարենք Տիկին Նարինեի, Տիկին Լիդայի, Տիկին Նունեի, պարոն Վարդանի, Աղվան Կիրակոսյանի, Մամիկոն Բարսեղյանի, Հայկազ Ավետիսյանի, ֆրանսիական Pourquoi Pas միության անշահախնդիր աշխատանքը՝ կստանանք այն ինչ ունենք այսօր🙂 Այսօր մենք ունենք բազմաթիվ հայկական եռագույն դրոշներ, որոնք որոշեցինք վաճառքի դնել ՝ հասույթը համահայկական ֆոնդին ուղարկելու նպատակով 🙏 Դրոշները կարող եք գնել մեր քաղաքում գտնվող ԱՐԱՐԱՏ հայկական խանութում💪 Հասցե՝ 22 place des Trois Cités, 86000 Poitiers 🇲🇫🇦🇲

Պատարագ ՝ ի հիշատակ մեր անմեղ զոհերի, ֆրանսիական Սան Ժաք եկեղեցում🙏 Messe pour la paix en Artsakh et en Arménie, pour la mémoire vivante de nos héros 🙏

 








Nos donateurs / Մեր բարերարները







Collecte de médicaments et de vêtements au profit de l'Arménie et l'Artsakh