dimanche 22 janvier 2017

Tarte ''Les montagnes d'Arménie'' / Տորթ. «Սիսն ու Մասիսը»


Rencontres du Vivre Ensemble, La laicité / Սեմինար / Հանրապետության արժեքները


Մի նկարի պատմություն... / Վարդան Ղազարյան, 11 տարեկան


 Այս նկարում տեսնում ենք երկու արտահայտիչ կողմեր` հայ զինվորը` զենքը ձեռքին, կատարյալ առողջ վիճակում, իսկ մյուս կողմում թուրքական երկու զինվոր, որոնցից մեկն ընկած է գետնին, իսկ մյուսը արնահեղ է լինում:
Բաց դասի ընթացքում բազմիցս նշել եմ, որ հայ զինվորները լինելով սակավաթիվ, կարողացել են հաղթել թշնամուն և դա այնքանով է տպավորվել երեխաների մոտ, որ բոլոր նկարներում առկա է միայնակ հայ զինվոր ու մեկից ավելի թշնամի:
Երեխան` նկարի ձախ «հայկական» կողմը վառ արտահայտելու նպատակով, նկարել է Սիսն ու Մասիսը և անբաժանելի հայկական խաչը:
Հայ կողմի հաղթանակը արտահայտելու համար, նկարի ձախ կողմում տեսնում ենք հայկական դրոշն ու «100» թիվը, իսկ աջ կողմում`միայն « 0» ` ի օգուտ թուրքերի :))))
Հետաքրքիր է այն, որ երեխան հայոց խաչը սկզբում նկարել էր կենտրոնային փոքր ինչ աջ մասում, այնուհետև, երբ դիմեցի բացատրել, ինքն իրեն ջնջեց ու տ
եղափոխեց «հայկական ձախ կողմ»)))
Բաց դասի ընթացքում երեխաների հետ քննարկեցինք մի քանի տողեր նվիրված զինվորներին:
Վարդանն ընտրեց «Աստված քեզ պահապան, հայ զինվոր» նախադասությունը:
Երբ հարցրեցի ընտրության պատճառը, պատասխանեց.
-Ուզում եմ գրածի մեջ «Աստված պապիկ»ն էլ լինի:)

Մի նկարի պատմություն... / Սամուել Ստեփանյան, 8 տարեկան

Հայոց Բանակի 25 ամյակին նվիրված բաց դասի արդյունքում` «Պուատուի Հայերը» հայկական կազմակերպության երեխաներից մեկի աշխատանքը:
Նկարում տեսնում ենք պատերազմական դրվագ, հայ զինվորն ընդդեմ թշնամու :
Հայ զինվորի մի ձեռքը վնասված է դանակի հարվածի արդյունքում: Վերևում տեսնում ենք, երեխայի բառերով ասված «Աստված պապիկի» նկարը, և հայոց խաչը նկարի կենտրոնական մասում:
Աջ կողմում տեսնում ենք «թուրք զինվոր», որի սիրտն է վնասված, արյունով պատված:
Երբ երեխային հարցրեցի, ի՞նչ է դա նշանակում, նա պատասխանեց.
-Աստված պապիկը վերևից տեսնում ա մեր զինվորին ու կօգնի ու չի թողնի, որ մեռնի:
Ըստ իս, Հայ զինվորի աջ ձեռքը դեպի վեր, նշանակում է, որ զինվորը դիմում է Աստծո օգնությանը :)
Երեխայի մտքում, Աստված միայն հայերի կյանքն է փրկում :)
Ներքևում տեսնում ենք Հայաստանի ու Արցախի դրոշները, առյուծի նկար` որով երեխան արտահայտել է զինվորի ուժը, ինչպես նաև դրա վառ ապացույցն է մարզվող զինվորի նկարը կենտրոնում:
Պատահական չէ նաև նկարի ձախ կողմում ևս մեկ խաչի ներկայությունը, խաչը նկարվել է այն կողմում,որտեղ հայ զինվորն է:
Եվ վերջում, ըստ իս կարևոր է նաև այն փաստը, որ հայ զինվորը մենակ է, իսկ թշնամու կողքին կա ևս մեկ զինվոր,որը փորձում է նրան օգնել, սակայն ինչպես արդեն նշվեց, մեջբերեմ երեխայի բառերը ` «Աստված պապիկը մեր կողմից ա » :)