dimanche 22 janvier 2017

Մի նկարի պատմություն... / Սամուել Ստեփանյան, 8 տարեկան

Հայոց Բանակի 25 ամյակին նվիրված բաց դասի արդյունքում` «Պուատուի Հայերը» հայկական կազմակերպության երեխաներից մեկի աշխատանքը:
Նկարում տեսնում ենք պատերազմական դրվագ, հայ զինվորն ընդդեմ թշնամու :
Հայ զինվորի մի ձեռքը վնասված է դանակի հարվածի արդյունքում: Վերևում տեսնում ենք, երեխայի բառերով ասված «Աստված պապիկի» նկարը, և հայոց խաչը նկարի կենտրոնական մասում:
Աջ կողմում տեսնում ենք «թուրք զինվոր», որի սիրտն է վնասված, արյունով պատված:
Երբ երեխային հարցրեցի, ի՞նչ է դա նշանակում, նա պատասխանեց.
-Աստված պապիկը վերևից տեսնում ա մեր զինվորին ու կօգնի ու չի թողնի, որ մեռնի:
Ըստ իս, Հայ զինվորի աջ ձեռքը դեպի վեր, նշանակում է, որ զինվորը դիմում է Աստծո օգնությանը :)
Երեխայի մտքում, Աստված միայն հայերի կյանքն է փրկում :)
Ներքևում տեսնում ենք Հայաստանի ու Արցախի դրոշները, առյուծի նկար` որով երեխան արտահայտել է զինվորի ուժը, ինչպես նաև դրա վառ ապացույցն է մարզվող զինվորի նկարը կենտրոնում:
Պատահական չէ նաև նկարի ձախ կողմում ևս մեկ խաչի ներկայությունը, խաչը նկարվել է այն կողմում,որտեղ հայ զինվորն է:
Եվ վերջում, ըստ իս կարևոր է նաև այն փաստը, որ հայ զինվորը մենակ է, իսկ թշնամու կողքին կա ևս մեկ զինվոր,որը փորձում է նրան օգնել, սակայն ինչպես արդեն նշվեց, մեջբերեմ երեխայի բառերը ` «Աստված պապիկը մեր կողմից ա » :)

Aucun commentaire:

Enregistrer un commentaire