vendredi 6 novembre 2015

Les poèmes d'Anouch Grigoryan (en arménien ) Բանաստեղծություններ (Հեղինակ` Անուշ Գրիգորյան)

1. ՀԱՅՐԵՆԻ ԾՆՆԴԱՎԱՅՐ

Ու՞ր է ծննդավայրն իմ հայրենի,
Հողն իմ մանկության օրերի,
Սիրտս ինչպե՞ս հանգիստ լինի,
Երբ հոգիս կարոտի ցավ ունի։

Սիրտս իմ տանն եմ թողել,
Իսկ հուշերս` անցյալիս։

Իմ տարիներ մանկության...
Ու՞ր եք այսօր դուք չքվել,
Իմ օրերն անցան
Մանկությունս է հեռացել։

Այն վայրերում եմ մտովի `
Ուր հոգիս էր խաղաղվում,
Էլ չկան, դարձան էջեր անցյալի...

Իմ սենյակն եմ ես կարոտում'
Կարծես պատերն են ինձ ձայն տալիս...
Իրենց գիրկն են ինձ կանչում
Ու ցավ տալիս հիշելիս։

Ես իմ տունն եմ ուզում, 
Ի սրտե ժպտալս հիշում,
Կարոտն է ինձ տանջում,
Իսկ ապագան ինձ է սպասում... 

Նոյեմբեր, 2015

2.  ԱՆՄԵՂ ԱՐՅՈՒՆԸ ՀԱՅԻ

Երեխային` մոր քթի տակ,
Մորթեց թուրքը վայրենի,
Միլիոն ու կես նահատակ`
Սպանվեց հողում հայրենի...
Հայրը տուն չեկավ հանդից,
Որդին` որդի չունեցավ,
Հարսը նետվեց անդունդից`
Պատվազրկվել չուզեցավ...

Ձե'զ եմ դիմում, հսկանե'ր,
Տիրակալնե~ր աշխարհի...
Գո~նե հիմա արթնացեք,
Անցել է հարյուր տարի...
Դատապարտե'ք թուրքերին,
Թո'ղ եղեռն էլ չլինի,
Մեկ մարդու պես ճանաչե'ք
Անմեղ արյունը Հայի...

3. ԿԱՐՈՏ

Միգուցե լռեմ, ոչինչ չասեմ,
Լռեմ ու լուռ հեռանամ կյանքից,
Բայց լռությունից ո՞վ է օգտվել.
Հոգնել եմ ես կեղծ լռությունից...
Անչափ ինձնից օտարվել եմ.
Իմ մտքերից, մտածմունքից...

Տարիներս են անցնում արագ
Շղթայվել եմ օտար հողում.
Այնքա՜ն կարոտ է կուտակվել
Իմ շատ փոքրիկ, մի բուռ սրտում...

Շտապում եմ անվերջ, բայց ու՞ր և ինչու՞
ՈՒզում եմ օրերս արա՜գ թռչեն
Անցնեն ու գնան, որ հասնեմ երկրիս,
Ապրեմ ես ուրախ՝ ժպիտը դեմքիս...

Ամեն-ամեն բան լիներ կյանքում
Չլիներ միայն երկրից հեռանալը,
Ամեն-ամեն բան լիներ կյանքում
Ա՜խ, երանի չլիներ հեռանալը...

4. ՔՈՒՆՆ Է ԿՈՐԵԼ ԱՉՔԵՐԻՑՍ

Քունն է կորել աչքերիցս
Ու գնում է չգիտեմ ուր
Ինձ թվում է,թե չի անցնում
Այս գիշերը՝ անվերջ,լուռ:
Օրերն են անցնում այս օտար հողում,
Բայց չեմ հասկանում կյանքիցս ոչինչ:
Ազգս է մահանում, այս անիծված հողում
Ձուլվում  այլոց՝օտար ազգերին:
Արցունքներս հոսող կարոտ աչքերիս
Դու՝ օտար ստվեր, դարձրել ես գերիդ...
Քանի մտքերս չեն լքել դեռ ինձ
Քանի շնչում եմ,կենդանի եմ՝ կամ
Ես կվերադառնամ՝երկիր հայրենի
Գուցե չհավատաս,բայց Անսպասելի
Ես կգամ քեզ մոտ, չ՛եմ մեռնի գերի...

5. ԵՐԿԻՐՍ ՀԱՅՈՑ

Ես մեծացա,տարիք առա,
Օտարության անդունդն ընկա
Ու՞ր գնացին տարիներս...
Ես այդպես էլ չհասկացա:
Երբ արթնացա օտար հողում
Ետ կանչեցի,բայց չեկան:
Ինքս մեռել եմ իմ մեջ
Հանգիստ քնիս տվել վերջ:
Հայաստան,իմ ընկեր սիրած
Գիտե՞ս ՝ ծիծաղս քո մոտ է թաղված:
Այստեղ օտար է ամեն ինչ,հասկացե՛ք-
Օդի փոխարեն թույն եմ շնչում
Մտերիմ են միայն մտքերս,հավատացե՛ք
Ես իմ հայրենի տունն եմ ուզում...
Արեւ,բարեկամս,մենակ եմ քո պես
Սպասիր,խնդրում եմ,քեզ հետ եմ գալիս
Երկրիս կարոտից սիրտս է լալիս...
Արեւ, ինձ էլ տար, բուժիր սրտիս խոց
Միասի՛ն գնանք Երկիրս ՀԱՅՈՑ...

6. ՀԵՌՈՒ~ ԵՍ` ԵՐԿԻՐ ԻՄ

Հեռու~ ես, երկիր իմ, կողքիդ չեմ վաղուց,
Սակայն գրկումդ եմ ապրել ես մանկուց,
Իսկ հիմա, հեռու եմ այնքան քեզանից,
Որքան տաքուկ արեւը` մեզանից...

Աշուն է, հուշերս են դեղնել,
Տեսնես կուզենայիր ինձ էլի գիրկդ առնել,
Քո զավակին, որը քեզ լքեց,
Բայց երբեք չհաշտվեց,
Կարոտը սրտում յոթ տարի ապրեց...

Ու հիմա էլի մտորում եմ լուռ,
Թե երբ կրկին կկարողանամ գալ քեզ հյուր,
Ժպտալ, ծիծաղել, կարոտս առնել,
Ու կորցրածս վերջապես ետ բերել...

7. ՀԱՅՐԵՆԻՔՍ՝ ԱՊԱԳԱՍ

Կյանքը սիրում է չար կատակ անել
Ու ստիպել մարդկանց ` երկիրը լքել...
Խլում է տունը, հարազատ մարդկանց,
Նետում օտարություն ` անվերադարձ...
Բայց չեմ հանձնվի ես երբեք,
Չեմ հաշտվի այդ մտքի հետ`
Վաղ թե ուշ կգնամ ետ...
Կյանքը փորձում է դաժան խաղ խաղալ ինձ հետ,
Բայց երազանքս երկիրս է հավետ,
Քե~զ եմ երազում,երկիր իմ անհաս...
Քեզ հետ եմ ուզում ստեղծել ապագաս...

8. ԱՐՄԱՏԱԽԻԼ ԵՂԱԾ ԾԱՌԸ

Ինձ նմանեցնում եմ աշնան`
Քամուց օրորվող մի սյան,
Տեղահան եղած ծառին,
Ով դիմացավ այդ մեծ ցավին...
Տունս մնաց հեռու-հեռվում,
Քամին բերեց ինձ այստեղ,
Օտար վայրում եմ ես հիմա ապրում
Ու փորձում գտնել տաքուկ մի տեղ...
Արեւն է փայլում, տաքացնում մարդկանց,
Բայց ինձ ` ջերմություն տալ չի կարողանում,
Փորձում է գրկել ինձ սրտանց
Ու տաքացնել կամա~ց-կամա~ց...
Մի օր ամռան հետ կհամեմատվեմ `
Չէ որ Հայաստան պիտի վերադառնամ `
Արեւից ջերմացող այն քարի նման,
Որն ունի հարազատ օթեւան,
Ու չունի~ սպառնալիք մահվան...


9. ԼԻՆԵԼ ՀԱՅ, ՄԻՆՉԵՎ ՀՈԳՈՒ ԽՈՐՔԵՐԸ


Ապրել սեւ օրեր ` գնահատելու համար սպիտակը,
Գտնվել օտար երկրում ` տարբերել թարսն ու շիտակը...
Արտասվել անվերջ ` կարեւորելու համար ժպիտը...
Սխալվել անընդմեջ ` բացահայտելու մարդկանց իրական դեմքերը...
Սովորե~լ մշտապես ` անտեսել վերքերը...
Պահել, պահպանել ` ազգային բարքերը...
Լինել ` հայ, մինչեւ հոգու խորքերը...


10. ՈՉ ՈՔ ՉԳԻՏԻ ԻՆՉ ԿԱ ԻՄ ՍՐՏՈՒՄ
Ոչ ոք չգիտի ինչ կա իմ սրտում,
Միայն դեմքիս են նայում ժպտացող,
Ինչի համար եմ ես հաճախ տխրում...
Ինչու են հաճախ աչքերս լացող...
Այդ մասին միայն իմ սիրտը գիտի,
Եվ ես ու ինքն ենք տանջվում միասին:

Մի տան մասին եմ երազում,
Հիշում օրերս բազում...
Տունն իմ մանկության, հուշեր անվերջ,

Լույսն է բացվում ահա` երազանքիս վերջ...

11. Հոսում են անվերջ հոգուցս թաց-թաց
Կարոտի արցունքներս. կրկին լաց...
Հիշում եմ ահա երկիրս անմոռաց,
Որ հուշերումս միայն մնաց...