lundi 9 octobre 2017

Des lettres de la part des soldats arméniens / Հայ զինվորների նամակները

Երկար սպասված յուրահատուկ օր...
Վերջապես ստացանք մեր Հայ Զինվորների կողմից գրված նամակները՝ ուղղված մեր համայնքի փոքրիկներին ^_^
19, 20 տարեկան պատանիներ, որոնք մե՜ծ պատասխանատվություն ունեն ուսերին... և պատվով են կատարում այն...
Ինչքա՜ն ուժ, ոգևուրություն ու հպարտություն զգացինքամեն տողը կարդալիս ^_^

Մեջբերեմ տողերից մեկը՝ "Հաճելի է իմանալ, որ մեր մասին մտածում են սահմաններից դուրս, չէ որ անկախ բնակության վայրից,  մենք ունենք մի հասցե՝ Հայաստան, և ես վստահ եմ, որ դուք ամեն դժվար պահի կանգնած եք մեր կողքին".... 

Բոլորի մտքում մի գաղափար կար՝ իրենց բարեկամ սփյուռքահայերին տեսնել հայրենիքում... Բոլորի երազածը մեկն է ՝ Հայ ազգի համախմբվելը Հայաստանում...

Մեջբերեմ մի քանի տպավորիչ տողեր ևս՝
1) Մենք ենք տերը մեր երկրի՝ վերադարձե՜ք Հայրենիք, միասին դառնանք մասնիկը մեր երկրի...
2) Մենք ենք վաստակել երկրի ազատությունը, բոլորս միասին, և հենց մենք էլ պետք է պահենք այն մինչև վերջ...
3) Միայն համատեղ ջանքերով կկարողանանք վերակառուցել մեր հայրենիքը։ Ցանկանում եմ հաճախ գաք Հայաստան՝ զգալու մայր հողի ջերմությունը։
4) Մենք պետք է համախմբվենք միակ գաղափարի՝ հայրենասիրության շուրջ...
5) Պատմությունը մեզ ցույց է տվել, որ մենք հույսներս պետք է միմիայն մեզ վրա դնենք և ինչպես Նժդեհն է ասել "Երբ ազգը բանակ է դառնում, հնարավոր չէ նրան հաղթել"...
6) Պաշտպանելով ներկան, կերտում ենք ապագան, որտեղ հաջորդ սերունդները նույն քաջությամբ ու արիությամբ պաշտպան կկանգնեն մեր հայրենիքին...
7) Արի՜ Հայաստան, արի՜ շնչելու հայրենիքիդ օդը...
8) Ուզում եմ պատվով պահենք Հայ անունը աշխարհի բոլոր ծայրերում և մի օր ուզում եմ բոլորը ետ վերադառնան խոր համոզմունքով,որ տնից լավ տեղ չկա...

Եվ ամենահուզիչ տողերից մեկը գրված գյումրեցի զինվորի կողմից ՝ "Ես էլ չտեսնիմ , իմ թոռները հաստատ կտեսնին Ծովից Ծով Հայաստանը"...  

Հպարտանու՜մ եմ քեզանով, Հայ Զինվոր🇦🇲
" ։)



Aucun commentaire:

Enregistrer un commentaire