Բոլորս էլ տեղյակ ենք վերջերս տեղի ունեցած «Ֆրանսիա-Հայաստան» ֆուտբոլային խաղի արդյունքներից: Հայաստանը կրեց խայտառակ պարտություն ՝ 4-0 հաշվով...
Այսօր, հայերենի դասավանդման հերթական օրը, ուսուցչուհին երեխաներին հանձնարարեց «Հայկական դրոշն իմ պատկերացմամբ» թեման: Յուրաքանչյուր աշակերտ պետք է նկարեր եռագույն դրոշն իր ընկալմամբ:
Եւ ահա Նորեն: Նա նկարել էր դրոշը, մի տնակ, որում կար մի երեխա, Մասիս սարը եւ մի բարդի, իսկ թղթի վերեւի հատվածում խաղադաշտ, մի քանի ֆուտբոլիստներ եւ գրել . «Ֆրանսիա-Հայաստան, 2-2» :
Մոտեցավ ուսուցչուհուն եւ ասաց.
- Ես նկարել եմ Ֆրանսիա-Հայաստան խաղից մի հատված՝ սակայն հաշիվը գրել եմ 2-2, ոչի՞նչ :))))
Հ.Գ. Երեխայի հոգեբանություն ՝ հայկական թմի պարտվելը չցանկանալու յուրովի արտահայտում, հավասարության ձգտում ^_^
Aucun commentaire:
Enregistrer un commentaire